Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, աղետի գոտում զրուցելով բնակիչների և լրագրողների հետ, ասաց, որ փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով երկրում զոհված մարդկանց թիվը գերազանցել է 9 հազարը:
Այդ պահին ամփոփված են եղել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 16:00-ի (Երևանի ժամանակով ժամը 17:00) տվյալները:
Էրդողանն այդ մասին ասել է Հաթայ ավանում, որը երկրաշարժից առավել տուժած բնակավայրերից մեկն է: Նրա մեկնաբանությունը հեռարձակվել է TRT հեռուստատեսության ուղիղ եթերում:
«Այս պահին զոհվածների թիվը 9057 է, վիրավորների թիվը՝ 52979, ավերվել է 6444 շենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: