Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ազատ արձակել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ ուժի մեջ թողնելով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, «Ազատությանը» հայտնեց նրա պաշտպաններից Սերգեյ Հովհաննիսյանը։
«Անպիտան հրիթռների» գործով ավելի քան չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արդեն մեկ տարի չորս ամիս կալանավայրում է։