Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր հայտարարել է, որ Սիրիան օգնություն է խնդրել իր երկրից՝ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու նպատակով։ Նեթանյահուն, սակայն, չի հստակեցրել՝ Իսրայելի կառավարությանը օգնության խնդրանքով դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմը, թե երկրի հյուսիսային շրջանները վերահսկող զինված ընդդիմությունը։
«Օգնության խնդրանքով դիմել է Սիրիան»,- հայտարարել է Նեթանյահուն։
Իսրայելի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները Reuters գործակալությանը փոխանցել են, որ «օգնության խնդրանքը Նեթանյահուի կառավարությանն է փոխանցվել դիվանագիտական խողովակներով»։