Մատչելիության հղումներ

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ


Նիդերլանդներ - Լսումները Արդարադատության միջազգային դատարանում, հունվար, 2023թ.
Նիդերլանդներ - Լսումները Արդարադատության միջազգային դատարանում, հունվար, 2023թ.

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով որոշում կայացնելու: Այս մասին Ֆեյսբուքում գրել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ որոշումը կայացնելուց հետո դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։

Որոշումն ընթերցելու օրվա մասին դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն դատարանի՝ որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ։

Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով, անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG