Մատչելիության հղումներ

Հրթիռակոծություն Կրամատորսկում, առնվազն հինգ մարդ վնասվածքներ է ստացել


Առնվազն հինգ մարդ վնասվածքներ է ստացել Կրամատորսկի վրա հրթիռային նոր հարվածների հետևանքով, հայտնել է Դոնեցկի շրջվարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն: Նրա խոսքերով՝ վնասվել են մի շարք բնակելի շենքեր, դպրոց, մեքենաներ։

Երեկ երեկոյան ևս հաղորդվել էր ռուսական ուժերի կողմից Կրամատորսկի հրթիռակոծության մասին, որի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, ևս 20-ը՝ վիրավորվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուս զինվորականների թիրախը Կրամատորսկում HIMARS և MLRS հրթիռային կայաններն են եղել, որոնք ոչնչացվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG