Մատչելիության հղումներ

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է. Լավրով


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ապա առաքելությունը կարող է տեղակայվել մեկից երկու օրվա ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այս առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ կամ երկու օրվա ընթացքում», - "Россия 24" հեռուստաալիքին և РИА "Новости"-ին տված հարցազրույցում հայտարարել է Լավրովը:

Ավելի վաղ, կոշտ արձագանքելով Հայաստանի սահմանամերձ շրջաններ Եվրամիության դիտորդական առաքելություն գործուղելու Բրյուսելի որոշմանը, Մոսկվան հայտարարում էր՝ Եվրամիության ներկայացուցիչները կարող են «միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում նշել են նաև, թե «Ռուսաստանը ֆիքսում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:

XS
SM
MD
LG