Մատչելիության հղումներ

Իսրայելի պաշտպանության նախարարը զրուցել է ադրբեջանցի սահմանապահների հրամանատարի հետ


Ադրբեջան պետական սահմանապահ ծառայության տնօրեն Էլչին Գուլիև, արխիվ
Ադրբեջան պետական սահմանապահ ծառայության տնօրեն Էլչին Գուլիև, արխիվ

Այսօր կայացել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հեռախոսազրույցը Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տնօրեն Էլչին Գուլիևի հետ։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ տեղեկացնելով, որ իսրայելցի նախարարի և ադրբեջանցի սահմանապահների հրամանատարի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են «անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը, սահմանային անվտանգությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք թեմաներ»։

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարարը հեռախոսով զրուցել է նաև իր ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ։ Հեռախոսազրույցը կայացել էր իսրայելական կողմի նախաձեռնությամբ։

XS
SM
MD
LG