Մատչելիության հղումներ

Ի՞նչ մոտեցմամբ է կառավարությունը բանակում բարեփոխումներ իրականացնում


Արմատական փոփոխություննե՞ր, թե՞ ընթացիկ բողոքը մարելու քաղաքականություն. ի՞նչ մոտեցմամբ է կառավարությունն իրականացնում բարեփոխումները բանակում 2020-ի պատերազմից հետո։

Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան տարիներ շարունակ ուսումնասիրում է Զինված ուժերին առնչվող բաց տեղեկությունները։

«Փոխոխությունների արդյունքների մասին մենք դատողություն անում ենք՝ հիմնվելով փաստերի վրա, որոնցից մեկն, այս վերջին խայտառակ դեպքն էր», - ասաց ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Հանցավոր անգործություն»

15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից մոտ երկու շաբաթ անց մի շարք հարցեր դեռ անպատասխան են։

Տեղի ունեցած աղետը բացառություն չէ, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, նկատելով, որ Զինված ուժերում ամեն տարի տասնյակ մարդիկ կյանքից հեռանում են ավտովթարների պատճառով, անցյալ տարի ընդհանուր զոհերի ավելի քան 25 տոկոսը՝ 17 զինծառայող, մահացել է նման պատահարներից։

«Կառավարումն արդյունավետ չի, և սա՝ էս ոճի, էս բնույթի կառավարումն անթույլատրելի է, դա համարում եմ հանցավոր անգործություն։ Բա պետք է վերահսկեք, բա պետք է մեկ առ մեկ իմանաք էդ կարիքները, հո մենակ փող տալով չի», - ասաց Սաքունցը։

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ Զինված ուժերում

Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ Զինված ուժերում՝ կառավարման արդյունավետությունը, զինծառայողների անվտանգության ու մարտունակության մակարդակը բարձացնելու համար։

Կազմակերպության դիտարկումներով՝ պաշտպանության համակարգում անգամ խնդիրների վերջնական ախտորոշումը չկա, չեն ընդունել զարգացման ռազմավարություն։

2021-2026 թվակնների կառավարության ծրագրում կարդում ենք՝ «մշակվելու է նոր ռազմական դոկտրին, Պետության պաշտպանության պլան, կատարելագործվելու են պետությունը պաշտպանության նախապատաստելու գործիքակազմերն ու ընթացակարգերը»։

«Զինված ուժերում բարեփոխումների մասին վկայող որևէ փաստ չկա»

Կառավարության հնգամյա ծրագրի ընդունումից երկու տարի անց Պաշտպանության նախարարության կայքում դեռևս նախապատերազմյան շրջանի ռազմական դոկտրինն է՝ ընդունված ավելի քան 8 տարի առաջ։

«Մահացության դեպքերի մասին, որը մենք տեղեկանքներում ենք ներկայացնում։ Զորակոչի մշտադիտարկման և զորակոչի ընթացքում իրավական խորհրդատվության արդյունքների հիման վրա մենք եզրակացություն ենք կատարում, և պնդում եմ, որ, ցավոք սրտի, Զինված ուժերում բարեփոխումների մասին վկայող որևէ փաստ չկա», - նկատեց իրավապաշտպանը։

«Պաշտպանական համակարգում արագ արդյունքների հասնել անհնար է»

Պաշտպանական համակարգում կան լուրջ փոփոխություններ, սակյան, արագ արդյունքների հասնել անհնար է, «Ազատության» հետ զրույցում հակադարձում է պաշտպանության նախարարության հետ տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցող ռազմական մեթոդաբանը, որը չցանկացավ ներկայանալ։

«Ուժային համակարգերում, ցավոք, փոփոխությունների ցիկլը, փոփոխությունների ի հայտ գալու ցիկլը, բավականին մեծ է, օրինակ, սպա պատրաստելու համար, հարկավոր է 5-ից 7 տարի։ Ինչպես հայտնի է, մեր սպայական կորպուսի սպայական ուսուցման համակարգը նոր է սկսել ձևափոխվել և առաջին տեսանելի արդյունքները սպայական համակարգում կլինեն առաջին իրենց կուրսն ավարտելուց հետո, դա լավագույն դեպքում 5 տարին է», - ասաց մեթոդաբանը։

Ըստ «Ազատության» զրուցակցի՝ ակնհայտ փոփոխություններ 2020-ի պատերազմից հետո արվել են՝ սպաների կրթությունից, մինչև զորքերի կառավարում ու մատակարարումներ։

Թեև բաց աղբյուրների տեղեկությունների համաձայն, Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ակտիվ համագործակցել ու փոխադարձ այցեր կատարել ռուս գործընկերների հետ, այնուամենայնիվ, զրուցակցիս խոսքով, համագոծակցություն կա նաև ամերիկյան լավագույն ռազմական ակադեմիաների հետ։

«Ամենաուրախալի փաստն է վերջին երկու տարվա մեջ, որ ակտիվացել են այդ այցելությունները, և հուսով եմ, որ այդ այցելությունները կդառնան ինչ-որ համակարգ», - ասաց մեթոդաբանը։

«Զինվորների կացարանը չի կարող միայն մեկ մուտք ունենալ»

Անդրադառնալով Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհին՝ ռազամական մասնագետի կարծիքով՝ այնտեղ խախտվել էին ոչ միայն հակահրդեհային, այլև հենց մարտական կաննոնները, որովհետև զինվորների կացարանը չի կարող միայն մեկ մուտք ունենալ։

«Քանի որ զինվորական ցանկացած կացարան, լավ բլինդաժը հասկացանք, ինքը հողի մեջ փորած է, դժվար է երկրորդ մուտք, բայց էնտեղ էդ կացարանն ուներ հնարավորություն ստեղծել երկրորդ մուտք, քանի որ դա կարող էր լինել ոչ թե հրդոհ, այլ կարող էր լինել թշնամու հարձակում։ Մի մուտքի ճնշման դեպքում, որպեսզի անձնակազմը հնարավորություն ունենար երկրորդ մուտքից դուրս գար, աշխատեր, շրջանաձև պաշտպանություն, էվակուացիա և այլն, բայց կոնկրետ էդ պարագայում հրամանատարը էդ տուն մտնելուց անմիջապես հետո պիտի մի հատ նայեր երկրորդ, երրորդ մուտքն էվակուացիայի որտեղ է», - ասաց փորձագետը։

«Պետք է հասարակությունը ստիպի, որ ՊՆ-ն հաշվետու լինի»

Զինված ուժերին առնչվող քաղաքացիական հասարակության ներկայցուցիչների առանձնացրած հաջորդ խնդիրը թափանցիկության ու հաշվետվողականության մասին է, մի խոստում, որ Կառավարությունը տվել էր 2021-26 թվականի ծրագրով։

«Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում պետք է հասարակությունը ստիպի, որ հասարակությանը հաշվետու լինի Պաշտպանության նախարարությունը, ոչ թե բաց մեդիայի միջոցով, այլ ստեղծվի ինչ-որ վստահելի օրգան՝ Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչություն, իրոք վստահելի, ու հասարակության համար էլ ընդունելի լինի, որ հա, մենք չգիտենք, բայց մեր ընտրված մարդիկ գիտեն», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Խորհրդարանական վերահսկողության մեխանզիմներն, ըստ իրավապաշտպան կազմակերպության գնահատականի, արդյունավետ չի գործում։

Ի՞նչ մոտեցմամբ է կառավարությունը բանակում բարեփոխումներ իրականացնում
please wait

No media source currently available

0:00 0:05:28 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG