Մատչելիության հղումներ

Զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով կալանավորվել է երկրորդ սպան


Զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով կալանավորվել է երկրորդ սպան, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով մեղադրվող երկու զինվորականներն էլ պատասխանատու էին հրդեհային անվտանգության ապահովման համար։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ ձերբակալել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության, հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետին։

Մայորի անունը իրավապահները չեն բացահայտում, նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար։ Նույն մեղադրանքն է առաջադրվել օրերս կալանավորված զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղաբեկյանին։

XS
SM
MD
LG