Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր հանդիպել է ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սպառազինությունների վերահսկման որոշ հրատապ հարցեր, հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։
Նախօրեին Թրեյսին առաջին անգամ այցելել էր Ռուսաստանի արտգործնախարարություն՝ իր հավատարմագրերը հանձնելու նպատակով։ Նրան ընդունել էր փոխարտգործնախարար Ռյաբկովը։