Երեկ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը հայտարարեց, որ մայիսի 11-ից կհանվի արտակարգ դրությունը՝ պայմանավորված COVID-19 համաճարակով։
Սա տեղի է ունենում Միացյալ Նահանգների՝ համավարակի վերահսկման կտրուկ միջոցներ ներդնելուց մոտ երեք տարի անց: Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված արտակարգ իրավիճակ էր հայտարարվել 2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Ջո Բայդենը բազմիցս երկարացրել է միջոցառումները:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ նախագահի հրամանը, որի ժամկետը լրանում է առաջիկա ամիսներին, ևս մեկ անգամ կերկարաձգվի մինչև մայիսի 11-ը, որից հետո ուժը կկորցնի։