Մատչելիության հղումներ

Չավուշօղլու․ «Թուրքիան կարող է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը շվեդականից առանձին դիտարկել»


«Թուրքիան կարող է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը շվեդականից առանձին դիտարկել», - այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն։

Նախօրեին նման հեռանկարը չէր բացառել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ Անկարան այդ քայլին կարող է դիմել՝ «եթե Ֆինլանդիան չկատարի այն նույն սխալը, որ թույլ տվեց Շվեդիան»։

«Շվեդիայի իշխանությունները ծաղրում են մեզ։ Եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք Ֆինլանդիայի հայտի առթիվ միանգամայն այլ ազդակներ ուղարկել։ Եթե մենք նման բան անենք՝ Շվեդիան պարզապես կցնցվի», - հայտարարել էր Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG