Մատչելիության հղումներ

Հռոմի պապը կրկին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը


Հռոմի Ֆրանցիսկոս պապը այսօր Սուրբ Պետրոսի հրապարակում միացել է հազարավոր երիտասարդներին աղոթելիս։ Նա կրկնել է Լաչինի միջանցքի վերաբերյալ իր կոչը՝ հիշեցնելով, որ Հարավային Կովկասում՝ Լաչինի միջանցքում ծանր հումանիտար իրավիճակ է։

«Ես մոտ եմ զգում բոլոր նրանց, ովքեր ձմռան այս օրերին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակով բոլոր ջանքերը պետք է գործադրվեն՝ խաղաղ լուծումներ գտնելու համար հանուն մարդկանց բարօրության», - ասել է Ֆրանցիսկոս պապը։

Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 1.5 ամսից ավելի, 120 հազար հոգի շրջափակման մեջ է։

Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է։ Մթերքի հիմնական տեսակները կտրոնով են վաճառվում, դեղորայքի պակաս կա։ Հոսանքը օրական մի քանի ժամ է հասանելի։ Դպրոցներն ու մանկապարտեզները փակ են։

Գազամատակարարումը պարբերաբար անջատվում է։

XS
SM
MD
LG