48 օր է՝ ադրբեջանցիները փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանն այսօր կրկին ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ստեփանակերտում գազ չի լինի:
Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է։ Մթերքի հիմնական տեսակները կտրոնով են վաճառվում, դեղորայքի պակաս կա։ Հոսանքը օրական մի քանի ժամ է հասանելի։ Դպրոցներն ու մանկապարտեզները փակ են։
Արցախում գազամատակարարումը երեք օր առաջ էր մասնակի վերականգնվել: