«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում մեկնարկել են նոր նախագահի ընտրությունները, քվեարկությունն անցկացվում է առցանց, արդյունքները կհրապարակվեն հունվարի 30-ին։
Ընդդիմադիր ուժի առաջնորդի պաշտոնի համար պայքարում է չորս թեկնածու՝ այդ թվում գործող ղեկավար Նիկա Մելիան։
Միացյալ ազգային շարժումը հիմնադրել է Վրաստանի այժմ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, այն մինչև 2012 թվականը եղել է խորհրդարանում իշխող կուսակցությունը, ապա կորցրել է դիրքերը՝ դառնալով ընդիմադիր դաշինք։