Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հավելելով, որ կողմերին այդ հանդիպման մասին ռուսական կողմը տեղեկացրել է։
Հնարավոր այդ հանդիպման ժամկետների մասին ռուսաստանցի պաշտոնյան մանրամասներ չի հայտնել։
«Կարծում ենք՝ պարբերաբար ի հայտ եկող բարդությունները չպետք է բանակցային գործընթացի սառեցման պատճառ դառնան», - ասել է Զախարովան։