Մատչելիության հղումներ

«Վագների» վարձկանների շրջանում ծանր կորուստներ են


«Վագներականների» գերեզմանատունը, Բակինսկայա գյուղ, Կրասնոդարի մարզ
«Վագներականների» գերեզմանատունը, Բակինսկայա գյուղ, Կրասնոդարի մարզ

Կրասնոդարի մարզի Բակինսկայա գյուղի գերեզմանատանն անցած երկու ամսում 7 անգամ ավելացել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զոհված վարձկանների շիրիմների թիվը:

Ըստ The New York Times ամերիկյան թերթի, այսօրվա դրությամբ Բակինսկայա գյուղում վագներականների մոտ 200 գերեզման է, մինչդեռ, ինչպես լուսանկարն է վկայում, անցյալ տարվա նոյեմբերի 24-ի դրությամբ դրանց թիվը 7 անգամ ավելի քիչ էր:

The New York Times թերթը նշում է, որ գոյություն ունի մի տեսագրություն, որտեղ «Վագների» հիմնադիր, նախագահ Վլադիմիր Պուտինի զինակից Եվգենի Պրիգոժինը կանգնած է մի մատուռի մոտ, և այնտեղ կան 21 հուշապատեր, յուրաքանչյուրում աճյունասափորների 42 տեղով, ինչը վկայում է, որ այդտեղ ամփոփված են հարյուրավոր զոհված վարձկաններ:

«Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նրանք բոլորը զոհվել են Ուկրաինայում, բայց տեսագրությունը բոլոր դեպքերում վկայում է «Վագների» մեծ կորուստների մասին»,- գրել է թերթը:

Սարատովի քրեակատարողական հիմնարկում վարձկաններ հավաքագրող «Վագների» ներկայացուցիչներից մեկը վերջերս տեղեկացրել է, որ «հարազատների կողմից չպահանջված դիակները կհուղարկավորվեն Գորյաչի Կլյուչ ավանի շրջանում գտնվող Մեծ Նահատակ Գեորգի Հաղթանակի մատուռի մոտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG