Մատչելիության հղումներ

Թրամփի Ֆեյսբուքի և Ինստագրամի հաշիվները կվերականգնվեն


Առաջիկա շաբաթներին կվերականգնվեն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Ֆեյսբուքի ու Ինստագրամի հաշիվները, հայտնում են Meta Platforms Inc ընկերությունից։

Երկու օգտահաշիվներն արգելափակվել էին մեկ տարի ութ ամիս առաջ՝ Կապիտոլիումում նախկին նախագահի աջակիցների մասնակցությամբ խռովություններից հետո։

Meta-ի միջազգային հարցերով նախագահ Նիք Քլեգն ասել է, թե նման որոշում են կայացրել, քանի որ ընկերությունը կարծում է, որ հասարակությունը «պետք է կարողանա լսել, թե ինչ են ասում քաղաքական գործիչները»: Ըստ նրա՝ Թրամփի հաշիվներն այլևս լուրջ սպառնալիք չեն ներկայացնում հանրության անվտանգությանը։

«Այն դեպքում, եթե պարոն Թրամփը նորից կհրապարակի կանոնները խախտող նյութեր, այդ բովանդակությունը կհեռացվի, և նրա հաշիվը կկասեցվի մեկ ամսից մինչև երկու տարի ժամկետով՝ կախված խախտման ծանրությունից», - հայտարարել է Քլեգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG