Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները. ԱԳ նախարար


Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, հայտարարել է ՀՀ արտգործնախարարը:

«Իր ուզածը չստանալու դեպքում Ադրբեջանը օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները՝ սկսած հայ ռազմագերիներին պատանդ պահելուց մինչև հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության տարածում, ռազմատենչ հռետորաբանությունից մինչև ուժի կիրառում», - Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում ասել է Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ հայկական կողմն ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցը զուգահեռաբար, առանձին հարթություններով քննարկելու վերաբերյալ Բաքվի առաջարկը, ինչին հակառակ Ադրբեջանը սկսեց պնդել, որ Լեռնային Ղարաբաղն իրենց ներքին խնդիրն է՝ հակադրվելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առարկայական առաջարկին։

Խոսելով հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի մասին՝ Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է բացել բոլոր հաղորդակցությունները հենց այն պահին, երբ Ադրբեջանը կընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով անցնում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG