Մատչելիության հղումներ

Կոբախիձե․ ԵՄ ամեն օր հարյուրավոր միլիոններ է վճարում ռուսական ապրանքների ներկրման համար


Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօր քննադատել է ամերիկյան CNN հեռուստաընկերության լրագրող Քրիստտիան Ամանպուրին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հարցազրույցի ընթացքում Թբիլիսիին ուղղված մեղադրանքներ հնչեցնելու համար։ Ամանպուրը պնդել էր, որ Վրաստանը օգնում է Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում։

«2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, Վրաստանից արտահանումն աճել է 33 տոկոսով։ Արտահանումը դեպի Ռուսաստան աճել է, սակայն, ընդամենը 7 տոկոսով։ Համեմատության համար, Վրաստանից Հայաստան արտահանման ծավալը աճել է 129, Ղազախստան՝ 148, Բուլղարիա՝ 67, Ադրբեջան՝ 27, Չինաստան՝ 20 տոկոսով», - հայտարարել է Կոբախիձեն՝ հավելելով, որ այս թվերը «միանշանակորեն գալիս են ապացուցելու CNN-ի լրագրողի պնդումների կեղծ բնույթը»։

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարի խոսքով՝ հենց ԵՄ անդամ պետություններն են, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո սկսել են մեծացնել ռուսական ապրանքների ներկրման ծավալը։

«2022 թվականի փետրվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում,նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,ռուսական ապրանքների ներկրումը Գերմանիա մեծացել է 33,Լեհաստան՝24,Իտալիա՝100,Ֆրանսիա՝51 տոկոսով»՝-նշել է Կոբախիձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG