Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է գործով ապացուցի իր անկեղծությունը․ Չավուշօղլու


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Արևելք-Արևմուտք միջանցքի («Միջին միջանցք») երկխոսության եռակողմ և քառակողմ մեխանիզմներ է ձևավորել՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի մասնակցությամբ և Անկարայում հույս ունեն, որ Հայաստանը ևս կմիանա այդ գործընթացին։

«Հուսով եմ, որ Հայաստանը ևս կմիանա այդ գործընթացին, այսինքն՝ անկեղծ քայլեր կձեռնարկի խաղաղության ճանապարհին։ Ցավոք, վերջին շրջանում բանակցությունների առումով մենք հետքայլեր ենք տեսնում։ Այսօր Բլինքենն ասել է, որ Փաշինյանն անկեղծ է, բայց մենք ցանկանում ենք դա ոչ թե բառերով, այլ գործով տեսնել»,- Վաշինգտոնում, Թուրքիայի դեսպանատանը ելույթի ընթացքում, հայտարարել է Չավուշօղլուն՝ առանց հստակեցնելու, թե ինչ քայլեր են ակնկալում հայկական կողմից։

«Կարող եմ բաց հայտարարել, այդ թվում՝ եղբայրական Ադրբեջանի անունից՝ Անկարան և Բաքուն անկեղծ են կարգավորման հարցում»,- հավելել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

XS
SM
MD
LG