Մատչելիության հղումներ

Եվրոպացի օրենսդիրները Բաքվից պահանջում են անհապաղ բացել Լաչինի միջանցքը


ԵՄ Տրանսպորտի հարցով հանձնակատար Ադինա Վալեան, արխիվ:
ԵՄ Տրանսպորտի հարցով հանձնակատար Ադինա Վալեան, արխիվ:

Եվրախորհրդարանում հունվարի 18-ին ուշ երեկոյան տեղի ունեցան լսումներ Լաչինի միջանցքի հարցով բանաձև ընդունելու շուրջ:

Ելույթ ունեցած տասնյակ օրենսդիրներ խստորեն դատապարտեցին Արցախը Հայաստանի հետ «էկոլոգիական» շինծու պատրվակով արգելափակելու փաստը:

Պատգամավորներն Ադրբեջանի ղեկավարներին ու ռուս խաղաղապահներին կոչ արեցին անհապաղ բացել միջանցքը, վերականգնել գազի մատակարարումը և կանխել Արցախում մարդասիրական աղետի խորացումը:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Եվրամիության տրանսպորտի հանձնակատար Ադինա Վալեան:

Պատգամավորների գերիշխող մեծամասնությունը բանաձևի ընդունման կողմնակիցներ են: Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հունվարի 19-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG