Մատչելիության հղումներ

Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ՆԳ նախարարը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, երեխաներ


Հունվարի 18-ի առավոտյան Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալն ու պետքարտուղարը։

Արտակարգ իրավիճակների ծառայության ուղղաթիռը ընկել է բնակելի տան ու մանկապարտեզի միջև։ Վթարի վայրում հրդեհ է բռնկվել։

«Առաժմ հայտի է 16 զոհերի մասին, որոնցից երկուսը երեխաներ են։ Զոհվածներից 9-ը գտնվել են ուղղաթիռի մեջ։ 22 տուժածներ գտնվում են հիվանդանոցում, այդ թվում՝ 10 երեխա»,- հայտնել է Ազգային ոստիկանության պետ Իգոր Կլիմենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG