Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական - հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանը՝ նշելով. - «Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»:
Դավիթ Բաբայանն ավելի վաղ զբաղեցնում էր Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, հունվարի 11-ին Արցախի նոր արտգործնախարար նշանակվեց Սերգեյ Ղազարյանը: