Մատչելիության հղումներ

Բաքուն չի շփվի Ռուբեն Վարդանյանի հետ. ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ


Բաքուն չի շփվի Ռուբեն Վարդանյանի հետ, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ռովշան Սադըղբեյլին։

Ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում՝ Սադըղբեյլին կրկնել է պաշտոնական Բաքվի պնդումը, թե «Ադրբեջանը հետևողական և հաջող ջանքեր է գործադրել հայազգի բնակիչների հետ հարաբերություններ հաստատելու համար՝ դրանով իսկ լուծելով տարածաշրջանի ջրամատակարարման, տրանսպորտի և էներգամատակարարման հետ կապված կարևոր խնդիրներ»։

«Այդ կապերը անհրաժեշտ է ընդլայնել և շարունակել։ Այդուհանդերձ Ադրբեջանը շփումներ չի ունենա կասկածելի անձանց հետ՝ ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, որն Ադրբեջանի Ղարաբաղյան շրջան է ուղարկվել, որպեսզի խաթարի խաղաղաշինության փխրուն գործընթացը», - հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG