Մատչելիության հղումներ

«Չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն Բաքվի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա». Արցախի ԱԳՆ


Ինչպես Բաքվի ջարդերի, այնպես էլ նախորդ ու հաջորդած զանգվածային հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը Արցախի 120 հազար բնակչության շրջափակումը և հումանիտար աղետի համար պայմանների ստեղծումն օրինաչափ է համարում, հայտարարում է պաշտոնական Ստեփանակերտը:

«Տարածաշրջանում չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն Բաքվի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա։ Այն պետք է վճռականորեն դատապարտվի և մերժվի միջազգային հանրության կողմից, և դրա առաջին քայլը պետք է լինի Արցախի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակման անհապաղ դադարեցումը», - ասված է Բաքվում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Հայ բնակչության սպանությունները, կողոպուտները, բռնություններն ու վայրագությունները շարունակվել են մեկ շաբաթ՝ 1990 թվականի հունվարի 13-ից մինչև 20-ը, մարդիկ, ովքեր խուսափել են մահից, ենթարկվել են կազմակերպված տեղահանման, նշում է ԱԳՆ-ն:

Տարբեր աղբյուրների համաձայն՝ այս հանցագործության հետևանքով սպանվել է 150-300 մարդ։

Ադրբեջանական կողմը հերքում է Բաքվի ջարդերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG