Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում Աշոտ Հակոբջանյանին կփոխարինի գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը: Վերջինիս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում կփոխարինի Սամվել Շահրամանյանը:
Արարատ Մելքումյանն ընդամենը տասը օր պաշտոնավարեց որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, նա այդ պաշտոնում նշանակվել էր հունվարի 7-ին: