Մատչելիության հղումներ

Լոնդոնը նախատեսում է առաջիկա շաբաթներին խոստացված հրասայլերը մատակարարել Ուկրաինային


Լոնդոնը մտադիր է առաջիկա շաբաթներին Կիև մատակարարել խոստացված «Challenger 2» տեսակի հրասայլերը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի կողմից ծրագրված ռազմական օգնության արագացման շրջանակներում, հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։

Նշվում է, որ որ «Չելենջեր 2» տանկերի ուղարկումն Ուկրաինա Մեծ Բրիտանիայի աջակցության փոփոխության սկիզբն է»։

Սպասվում է, որ դրանց կհետևեն մոտ 30 AS90 ինքնագնաց հրացաններ, պաշտպանության նախարարը երկուշաբթի օրը կներկայացնի օգնության մանրամասները, հայտնում են գրասենյակից։

Առաջիկա օրերին Մեծ Բրիտանիան կսկսի ուսուցանել ուկրաինական զինված ուժերին տանկերի և թնդանոթների կիրառման հարցում:

Հունվարի 6-ին Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին:

Մինչ այդ Գերմանիան և Ֆրանսիան հայտնել են զրահամեքենաներ և հրասայլեր Ուկրաինա ուղարկելու նախաձեռնության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG