Մատչելիության հղումներ

Բեռլինը մինչև 2023-ի առաջին եռամսյակի ավարտը Marder-ներ կտրամադրի Կիևին


Marder տեսակի գերմանական արտադրության զրահամեքենա, արխիվ:
Marder տեսակի գերմանական արտադրության զրահամեքենա, արխիվ:

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լաբրեխտն այսօր տեղեկացրել է, որ մինչև 2023 թվականի առաջին եռամսյակի ավարտը Marder տեսակի 40 զրահամեքենաներ կուղարկվի Ուկրաինա:

«Մենք ամեն ինչ կանենք, որ 40 Marder-ները և դրանց հետ աշխատելուն պատրաստ ուկրաինացի զինծառայողները մինչև այս եռամսյակի ավարտը ուղարկվեն Ուկրաինա»,- ասել է նախարարը:

Հունվարի 11-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ Վարշավան որոշել է Կիևին տրամադրել մեկ վաշտի հաշվով Leopard տեսակի գերմանական արտադրության հրասայլեր:

Նա նշել է, որ «մինչ այդ պետք է լուծվեն մի շարք պաշտոնական պահանջներ, և կատարվի հարցի համաձայնեցում»:

Ըստ վերլուծաբանների, խոսքը Գերմանիայի կառավարության դիրքորոշման մասին է, քանի որ Բեռլինն է հավանությունը տալիս գերմանական արտադրության սպառազենի վերջնական օգտագործման ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG