Մատչելիության հղումներ

Աննա Մալյար. «Սոլեդարի մատույցներում ամենուր Պուտինի զինվորների դիակներն են»


Ուկրաինայի պաշտպանության նախարար Աննա Մալյարը, արխիվ, Կիև:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Աննա Մալյարը, արխիվ, Կիև:

Ռուսաստանը շարունակում է հզորացնել ռազմական խմբավորումն Ուկրաինայում, սակայն ուկրաինական բանակը պահում է դիրքերը Սոլեդարում: Այդ մասին ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը:

«Սոլեդարի ուղղությամբ՝ Բախմուտի մոտակայքում, կատաղի մարտեր են: Չնայած ծանրագույն կացության, ուկրաինացի զինծառայողները շարունակում են կռվել և պահում են դիրքերը: Փորձելով գրավել Սոլեդարը, թշնամին մեծ կորուստներ է կրում, քաղաքի մատույցներում ամենուր Պուտինի զինվորների դիակներն են: Նրանք հազարներով են զոհվում, բայց մենք դիմադրում ենք: Ռուսներն իրենց դիակների վրայով են փորձում առաջ շարժվել»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը:

Նրա խոսքով, ռուսներն Ուկրաինայում ռազմական ստորաբաժանումների ընդհանուր թիվը 250-ից հասցրել են 280-ի:

Ռազմաճակատում ստեղծված վիճակի մասին խոսել է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, բրիգադի գեներալ Օլեքսի Գրոմովը:

Նա ասել է, թե երկրի արևելյան հատվածում ծանր կացություն է, բայց կա նաև հյուսիսից՝ Բելառուսի տարածքից հարձակման վտանգ, «որը հրատապ կլինի ամբողջ 2023 թվականի ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG