Մատչելիության հղումներ

Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ ծրագրում է նոր պատժամիջոցներ


Նավթի արդյունահանում, արխիվ
Նավթի արդյունահանում, արխիվ

Միացյալ Նահանգները և դաշնակիցները քննարկում են Ռուսաստանի նավթարդյունաբերության նկատմամբ նոր պատժամիջոցներ, մասնավորապես, նավթամթերքի գների վերին շեմ սահմանելու հարցը:

Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal պարբերականը, որի տվյալներով Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության պաշտոնյաները Եվրոպայում այս շրջանում տեղի ունեցող հանդիպումներում քննարկում են ռուսական նավթամթերքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը:

Ինչպես և ռուսական նավթի պարագայում է, պատժամիջոցների կենթարկվեն արևմտյան այն ընկերությունները, որոնք կֆինանսավորեն, կապահովագրեն կամ կփոխադրեն ռուսական արտադրության նավթամթերքը:

Այդօրինակ ընկերությունները «Մեծ յոթնյակի» երկրներից և Ավստրալիայից ֆինանսական տուգանք կվճարեն այն դեպքում, եթե նպաստեն սահմանված գնային վերին շեմը գերազանցող առևտրին:

Ենթադրվում է սահմանել ռուսական նավթամթերքի համար երկու շեմ՝ մեկը թանկ գնով արտադրանքի՝ մասնավորապես, դիզելային վառելիքի, մյուսն ավելի էժան արտադրանքի՝ մազութի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG