Մատչելիության հղումներ

Ռուսաստանում գարնանային զորակոչի ընթացքում կարող են ծառայության կանչել նաև մինչև 30 տարեկան քաղաքացիներին


Ռուսաստանցի նորակոչիկները, արխիվ
Ռուսաստանցի նորակոչիկները, արխիվ

Ռուսաստանի Պետական դումայի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը չի բացառել, որ 2023 թվականի գարնանային զորակոչի ընթացքում բանակ կարող են տանել նաև մինչև 30 տարեկան քաղաքացիներին:

«Մինչև գարնանային զորակոչ յուրաքանչյուր զինկոմ պետք է պարզի, թե քանի մարդ է համապատասխանում նոր պահանջներին, ապա այդ տվյալները համապատասխանեցնի իր առաջ դրված ռազմական խնդրին», - ասել է Կարտոպոլովը:

Նա պարզաբանել է, որ այս պահին իշխանությունները մտադիր են հստակեցնել նորակոչիկների տարիքային վերին շեմը:

«Պայմանական ասած, ենթադրենք, տվյալ զինկոմիսարիատում հաշվառված են բանակում չծառայած և այդ առումով բավարար հիմնավորումներ չներկայացրած 21-ից 30 տարեկան 100 քաղաքացիներ, իսկ խնդիրը 200 մարդկանց զորակոչելն է, ապա դրա կեսը՝ ինչպես և նախկինում, կկազմեն 18 տարեկանները, մյուս կեսը՝ 21-ից 30 տարեկանները», - նշել է Կարտապոլովը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմրի Պուտինին առաջարկել է զորակոչի տարիքային ստորին շեմ սահմանել 18-21 տարեկանը և վերին շեմ՝ 27-30 տարեկանը: Պուտինը հավանություն է տվել երկու առաջարկներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG