Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու Ռուսաստանի առաջարկն ուժի մեջ է. Զախարովա


Հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու Ռուսաստանի առաջարկն ուժի մեջ է, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի օրերս հնչեցրած մտքերի վերաբերյալ հարցին՝ Զախարովան ընդգծել է՝ եթե Երևանը հետաքրքրված է եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում առկա խնդիրները լուծելու հարցում, ապա պետք է շարունակի համատեղ աշխատանքը, անհիմն դատողություններ անելու փոխարեն։

Մարիա Զախարովան մասնավորապես ասել է՝ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն թեմայի վերաբերյալ էականորեն տարբերվում են, ուստի գնահատական տալը բարդ է։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նաև հիշեցրել է՝ անցած ամիս Երևանն է չեղարկել Մոսկվայում նախատեսված արտգործնախարարների հանդիպումը։ Սա, ըստ Զախարովայի, խոչընդոտել է և խաղաղության պայմանագրի և մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղված իրավիճակի քննարկմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG