Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 11-ին հրամանագիր է ստորագրել Մուխտար Մամադովին Իսրայելում դեսպան նշանակելու մասին։
Իսրայելը 1990-ականների սկզբից Ադրբեջանում դեսպանատուն էր բացել և վերջին տարիներին ռազմական և դիվանագիտական մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի դեմ պայքարում։ Իսրայելը նավթի կարիքների 40 տոկոսը ստանում է Ադրբեջանից։
Բաքուն երեք տասնամյակի ընթացքում Իսրայելում դեսպան չէր նշանակում։ Ադրբեջանի դեսպանատունը բացվելու է Թել Ավիվում։
Դեսպան նշանակված Մուխտար Մամադովը վետերան պաշտոնյա է, նա բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Կրթության և Արտաքին գործերի նախարարություններում։