Մատչելիության հղումներ

Հայաստանում նախատեսված զորավարժությունները կարող են անցկացվել այլ երկրի տարածքում. ՀԱՊԿ


ՀԱՊԿ-ը հայտարարել է, թե Հայաստանում նախատեսված զորավարժությունները կարող են անցկացվել այլ երկրի տարածքում։

«Այժմ Միացյալ շտաբում մշակվում են այդ վարժանքները կազմակերպության անդամ այլ երկրների տարածքում անցկացնելու առաջարկներ և 2023-ին Հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ձևավորման և դրանց կառավարման օրգանների պատրաստման համատեղ պլանի հստակեցումներ», - հայտարարել է ռազմական դաշինքը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ հայկական կողմը ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չի համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG