Մատչելիության հղումներ

Արցախում մշակվում են կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները


Արցախում մշակվում են կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները: Սա հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: Այս հարցն այսօր քննարկվել է օպերատիվ շտաբի նիստում:

Սկզբնական շրջանում նախատեսվում է կտրոնային համակարգը կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար:

Օպերատիվ շտաբի պետ, պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ իրենց այցերը ցույց են տվել, որ շրջափակման դժվարությունները չեն կոտրել մարդկանց ոգին:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ծանր հիվանդների տեղափոխման, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող՝ կիսված ընտանիքների միավորման հնարավորություններին:

Արցախի բուժհաստատություններում տասնյակ ծանր հիվանդներ կան, որոնք երևանյան մասնագիտացված բուժկենտրոններում բուժումը շարունակելու կարիք ունեն, մինչև այժմ հնարավոր է եղել ընդամենը 15 հոգու տեղափոխել, միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաներով:

XS
SM
MD
LG