Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Քևին ՄըքՔարթիին:
«Շնորհավորանքներս Քևին ՄըքՔարթիին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Խոսնակ ընտրվելու կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ հայ-ամերիկյան ավանդական միջխորհրդարանական համագործակցության խթանմանը», - գրել է Սիմոնյանը Թվիթերի իր պաշտոնական էջում՝ հրապարակելով նաև ամերիկացի ազդեցիկ գործչի հետ հանդիպման լուսանկար:
Հանրապետական Քևին ՄըքՔարթին այսօր վաղ առավոտյան է ընտրվել Ներկայացուցիչների պալատի խոսնակ: