Մատչելիության հղումներ

Հռոմի պապը Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորել է ուղղափառներին և կոչ է արել աղոթել Ուկրաինայում խաղաղության համար


Հռոմի Ֆրանցիսկոս պապը, արխիվ, Վատիկան:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, արխիվ, Վատիկան:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մոլորակի ուղղափառներին շնորհավորել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ և կոչ է արել աղոթել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար:

Այդ ուղերձով կաթոլիկ եկեղեցու հովվապետը դիմել է Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում երեկ կիրակնօրյա պատարագին ներկա տասնյակ հազարավոր հավատացյալներին:

«Հատկապես ուզում եմ խոսքս ուղղել Ուկրաինայում մեր տառապող քույրերին և եղբայրներին, ուզում եմ շնորհավորել Սուրբ Ծնունդի առիթով: Թող Փրկչի Ծնունդը հույս տա, ոգևորի և հուշի քայլերը, որոնք կտանեն դեպի պատերազմի ավարտ և խաղաղության հաստատում: Աղոթենք Ուկրաինայի համար»,- ասել է Հռոմի քահանայապետը:

Անցյալ տարվա փետրվարի 24-ից սկսած, երբ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրեթե բոլոր հանրային ելույթներում անդրադարձել է պատերազմին և Մոսկվային կոչ է արել ավարտել արյունահեղությունը: Նա այդ հարցով դիմել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG