Մատչելիության հղումներ

Բելառուսում սկսվել է Նոբելյան մրցանակակիր Ալես Բյալյացկու դատավարությունը


Բելառուս - Ալես Բյալյացկին և մյուսները դատարանում, 5-ը հունվարի, 2023թ.
Բելառուս - Ալես Բյալյացկին և մյուսները դատարանում, 5-ը հունվարի, 2023թ.

Բելառուսում սկսվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բյալյացկու (նաև՝ Բելյացկի) դատավարությունը։

Հեղինակավոր իրավապաշտպանը ձերբակալվել էր անցած տարի և այժմ կարող է մինչև 12 տարվա ազատազրկման դատապարտվել՝ հասարակական կարգը խախտելու և ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներով։

Ամբաստանյալի աթոռին են նաև Բյալյացկու հիմնադրած «Վյասնա» («Վեսնա») իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրենն ու «Իրավապաշտպանները հանուն ազատ ընտրությունների» կազմակերպության ղեկավարը։

«Այդ մեղադրանքները շինծու են, դրանցով իշխանությունը փորձում է պատժել նրանց քաղաքական շարժառիթներով հետապնդվող մարդկանց պաշտպանելու համար», - հայտարարել է «Վյասնա» կազմակերպությունը։

60 -ամյա Բյալյացկին անցած տարի արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Բելառուսի բռնապետական կարգերի դեմ տևական պայքարի և իրավապաշտպան գործունեության համար։

XS
SM
MD
LG