Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին՝ Բենեդիկտոս 16-րդի մահվան կապակցությամբ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Սրտի խորը կսկիծով ստացա վաստակավոր քահանայապետ Բենեդիկտոս 16-րդի մահվան գույժը:
Հայ ժողովրդի և կառավարության անունից ընդունեք խնդրեմ մեր խորին ցավակցությունները և զորակցությունը:
Բենեդիկտոս Պապն իր հոգևոր մտերմությամբ մեզ համար հանդիսացավ երկխոսության և սկզբունքայնության աննահանջ ջատագով»: