Մատչելիության հղումներ

Բրազիլացիները հրաժեշտ են տալիս Պելեին


Բրազիլիա - Ֆուտբոլի երկրպագուները Պելեի արձանի մոտ, Սանտոս, 31-ը դեկտեմբերի, 2022թ.
Բրազիլիա - Ֆուտբոլի երկրպագուները Պելեի արձանի մոտ, Սանտոս, 31-ը դեկտեմբերի, 2022թ.

Զբոսաշրջիկները և Սանտոս ավանի բնակիչները հարգանքի տուրք են մատուցում Ֆուտբոլի արքա Պելեին, ով վախճանվել է դեկտեմբերի 29-ին Սան Պաուլուի հիվանդանոցում:

Բրազիլացի ամենահայտնի ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:

Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հունվարի 2-ին: Ենթադրվում է, որ երկրպագուները Պելեին նախ հարգանքի տուրք կմատուցեն Սանտոսի Urbano Caldeira մարզադաշտում, ապա սգավորները խորհրդանշական երթով կանցնեն Ֆուտբոլի արքայի 100-ամյա մոր տան մոտով:

Պելեի դին հողին կհանձնեն Սանտոս ավանի Էկումենիկ գերեզմանոցում՝ հանգուցյալ ազգականների կողքին:

Էդսոն Արանտես Դու Նասիմենտուն համարվում է մոլորակի ամենահայտնի և լավագույն ֆուտբոլիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG