Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին երեք թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ ունեցած հանդիպման մասին։
«Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կառուցողական հանդիպմանը քննարկեցինք մեր երկկողմ հարաբերություններում և Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակի վերջին գործընթացները, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար գործնական քայլերը», - գրել է դեսպանը՝ տեղադրելով նաև լուսանկար իրենց հանդիպումից։
Հաջիևը ռեթվիթ է արել դեսպանի գրառումն ու տեղադրված լուսանկարը։