Մատչելիության հղումներ

Պուտինն արգելում է նավթի մատակարարումները Արևմուտքի կողմից սահմանված գներով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2023 թվականի փետրվարի 1-ից արգելվում է նավթ մատակարարել օտարերկրյա ընկերություններին և ֆիզիկական անձանց, եթե նրանց պայմանագրերում գների վերին շեմ է սահմանված։ Սահմանափակումները կգործեն մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը։

Գների շեմի մեխանիզմով ռուսական նավթամթերքի մատակարարման արգելքը, որը նույնպես ներդրվել է հրամանագրով, ուժի մեջ կմտնի կառավարության կողմից նշանակվող օրվանից (բայց ոչ շուտ, քան նույն փետրվարի 1-ը)։

Եվրոպական միության խորհուրդն ավելի վաղ հաստատել է ռուսական նավթի մեկ բարելի գնի վերին շեմը 60 դոլար սահմանելու որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG