Հանրահավաք Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում
1
Երկու շաբաթ շրջափակման մեջ գտնվող Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում դեկտեմբերի 25-ին հանրահավաք էր: Արցախցիները պահանջում են բացել Հայաստանին ու աշխարհին կապող ճանապարհը:
2
Ավելի քան 120 հազար մարդ, այդ թվում` շուրջ 30 հազար երեխա հայտնվել է ծանր կացության մեջ` զրկված լինելով ազատ տեղաշարժի ու դրա հետ կապված բազմաթիվ կենսական հնարավորություններից:
3
Արցախի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել որևէ բանակցությունների և սակարկման առարկա, ասված է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ժողովրդի կոչի մեջ:
4