Մատչելիության հղումներ

Երեք ճանապարհ կա, ես իմ որոշումը կայացրել եմ՝ այստեղ եմ և պայքարում եմ. Ռուբեն Վարդանյան


Հանրահավաք Ստեփանակերտում
Հանրահավաք Ստեփանակերտում

Այս իրավիճակում երեք ճանապարհ ունենք, երկու շաբաթ շրջափակման մեջ գտնվող Արցախում՝ Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարեց պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Առաջինը՝ ենթարկվում ենք ուշ թե շուտ ու կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին, երկրորդը՝ այստեղից դուրս ենք գալիս, երրորդը՝ պայքարում ենք: Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի երկուսին՝ ես այստեղ եմ և պայքարում եմ, ու ես էստեղից չեմ գնալու, ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին», - ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը տոկոնության կոչ արեց:

«Մենք պետք է ընդդիմանանք, դեմ տանք մեր ուժն իրենց դիմաց», - ասաց նա՝ հավելելով. «Արցախը արմատն է ոչ թե միայն մեզ համար, այլև ընդհանուր հայկական աշխարհի, նաև աշխարի, մենք եղել ենք ու կանք օրինակ ամբողջ վերածննդի»:

Միաժամանակ նա շեշտեց՝ հրաշքի սպասել պետք չէ, որովհետև հրաշք չի լինելու. «Դժվար է լինելու, քրտինք ու արյուն է թափվելու, բայց եթե մեր մեջ զգանք ուժը, որ իրար հավատում ենք, որ մեր կյանքը իմաստը մեր հողի վրա ապրելն է, ես վստահ եմ, որ ոչ միայն մենք ենք զգալու, այլև աշխարհն է զգալու»:

Արցախցիները պահանջում են, որ բնապահպան ներկայացող ադրբեջանցիները բացեն Արցախի «կյանքի ճանապարհը»:

XS
SM
MD
LG