Արցախում անվտանգության խորհրդի նիստ է կայացել՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Ընդլայնված նիստին քննարկվել է Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արդեն 11 օր արգելափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական վիճակը, հայտնում է նախագահի աշխատակազմը:
Քննարկվել են ներքին և արտաքին ռեսուրսների համադրմամբ իրականացվող քայլերը, գնահատվել է իրավիճակի հաղթահարմանն ու հանգուցալուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը: