Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» գոտի (Մոսկվան ռուս-ուկրաինական պատերազմն անվանում է «հատուկ ռազմական օպերացիա»-խմբ.):
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի նշել, թե կոնկրետ երբ է Շոյգուն մեկնել այդ գոտի և դրա որ հատվածն է այցելել:
«Սերգեյ Շոյգուն տեսչական այցի ընթացքում ստուգել է զինծառայողների տեղակայման պայմանները և տեխնիկայի վիճակը, նա լսել է հրամանատարների զեկույցները»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Շոյգուն նաև ստուգել է դաշտային հոսպիտալների աշխատանքը, զինծառայողների կացարանների կահավորումը, ջեռուցման մակարդակը և զինծառայողների համար սննդի պատրաստման պայմանները:
Սերգեյ Շոյգուն այցի ավարտին առաջնագծի զինծառայողներին շնորհավորել է գալիք Ամանորի կապակցությամբ: