Մատչելիության հղումներ

Բաքուն ՄԻԵԴ-ում Երևանից փոխհատուցում է պահանջում


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում, արխիվ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում, արխիվ

Բաքուն Երևանից փոխհատուցում է պահանջում «ադրբեջանցիների իրավունքների կոպիտ խախտումների» հետևանքով առաջացած վնասների համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան Բաքվի ներկայացրած նոր հայցը:

Ըստ դիվանագիտական գերատեսչության՝ Ադրբեջանը ապացույցներ է ներկայացրել 2022 թվականի մայիս-օգոստոսին Լաչին քաղաքից և հարակից երկու գյուղերից հայկական Զինված ուժերի դուրսբերման ժամանակ գույքի, այդ թվում՝ հարյուրավոր քաղաքացիների տների և այլ բնակելի տարածքների դիտավորյալ և նպատակաուղղված ոչնչացման մասին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի համաձայն՝ հայցադիմումում նշվել է, որ «չնայած այդ տարածքներում արդյունավետ վերահսկողության իրականացմանը, Հայաստանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել լայնածավալ ավերածությունները կանխելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG