Մատչելիության հղումներ

Պեսկովը հաստատել է, որ Պուտինն այցելել է «հատուկ ռազմական գործողության» գոտի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «հատուկ ռազմական գործողության» {այդպես է ՌԴ-ն անվանում Ուկրաինայի դեմ պատերազմը-խմբ.} գոտի, երբ դեկտեմբերի 16-ին աշխատել է այդ գործողության զորքերի միացյալ շտաբում, հայտնել է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Գուրուլյովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատարը գտնվում է «հատուկ ռազմական գործողության» գոտում։

«Եթե նա [Գուրուլևը] նկատի ունի այն շտաբը, որտեղ նա [Պուտինը] եղել է ուրբաթ օրը, ապա այո»,- նշել է Պեսկովը։

Ավելի վաղ Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Պուտինը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, ամբողջ օրն աշխատել է «հատուկ ռազմական գործողության» մեջ ներգրավված ռազմական ուժերի միացյալ շտաբում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG