Մատչելիության հղումներ

Զաս․ «Երևանին ուղղված առաջարկները մնում են ուժի մեջ»


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը այսօր հայտարարել է, որ այս կառույցը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Զասի խոսքով՝ նման առաքելություն ուղարկելու առաջարկը ընդգրկված էր ՀԱՊԿ-ի՝ վերջին գագաթնաժողովի ընթացքում շրջանառության մեջ դրված առաջարկների ցանկում։

«Եթե Հայաստանը նպատակահարմար գտնի որոշում կայացնել վեց կետանոց այդ գործողությունների փաթեթի մասով կամ էլ ըստ առանձին կետերի, այդ թվում՝ առաքելության մեկնարկի առումով, դա կարելի է կազմակերպել, այն էլ բավական օպերատիվ կերպով», - հայտարարել է Զասը՝ պնդելով, որ դաշինքի՝ Երևանին ուղղված առաջարկները մնում են ուժի մեջ:

XS
SM
MD
LG